ԳԻՏՆԱԿԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ · Միջուկային և մասնիկների ֆիզիկա

Բակուր Պարսամյան

Bakur Parsamyan

Գիտաշխատող, CERN (Շվեյցարիա) և Իտալիայի միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի Թուրինի բաժանմունք (INFN Torino)

Ժնև, Շվեյցարիաbakur.parsamyan@cern.chԲոլոր գիտնականները

Ինչով է զբաղվում

Փորձարարական սպինային ֆիզիկա CERN-ի COMPASS և AMBER գիտափորձերում։ Կիսաինկլյուզիվ խորը ոչ առաձգական ցրման (SIDIS) ազիմուտալ ասիմետրիաների և պիոնային Դրել-Յանի պրոցեսի բազմաչափ վերլուծություններով ուսումնասիրում է նուկլոնի պարտոնների TMD բաշխումները՝ Սիվերսի, տրանսվերսիվության և Բուեր-Մալդերսի ֆունկցիաները։ Մշակում է AMBER-ի լայնական բևեռացված թիրախով ծրագիրը և LHCb-ի համար բևեռացված գազային թիրախի (LHCspin) նախագիծը։

Կապը Հայաստանի հետ

Ավարտել է ԵՊՀ-ն (բակալավր՝ 2000, մագիստրոս՝ 2004), դոկտորի աստիճանը ստացել Թուրինի համալսարանում (2007)։ 2023 թվականից ղեկավարում է ԱԱԳԼ-ի «3D նուկլոն» խումբը։

Հղումներ