ՔՖԻ / Հետազոտական խումբ

Ֆունկցիոնալ նյութերի խումբ

Հաշվարկներով և մեքենայական ուսուցմամբ կանխատեսում ենք նոր կայուն պերովսկիտներ արևային մարտկոցների և լուսադիոդների համար, հետո սինթեզում դրանք։

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Ֆունկցիոնալ նյութերի խումբը ստեղծվել է Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում 2022 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Խմբի հիմնական նպատակն է ձեռք բերել առանց կապարի կայուն պերովսկիտներ (ABC3) ապագայում ֆոտովոլտայիկ (ՖՎ) համակարգերում կիրառելու նպատակով, մասնավորապես՝ արևային մարտկոցներում և լուսադիոդային սարքերում:

Այս նպատակին հասնելու ենք ժամանակակից մեթոդների միջոցով, ինչպիսիք են մեքենայական ուսուցման (ՄՈՒ) ալգորիթմների օգտագործումը և խտության ֆունկցիոնալ տեսության (ԽՖՏ) հաշվարկները՝ համակցված սինթեզի հետ: Այսպիսով, փոխարենը փորձենք սինթեզել ամենակայուն պերովսկիտները, ինչպես անում էին ալքիմիկոսները, մենք պատրաստվում ենք օգտագործել ամենաժամանակակից գործիքները և կանխատեսել դրանք և միայն դրանից հետո ստուգել արդյունքները սինթեզով։

Ամբողջ ընթացակարգը մեծ ցիկլ է.

1. Նոր կայուն պերովսկիտային կոմպոզիտների կանխատեսում մեքենայական ուսուցման (ՄՈՒ) ալգորիթմների միջոցով՝ հիմնվելով հայտնի տվյալների վրա (հրապարակումներ և հավաքագրված տվյալների հավաքածուներ այլ հետազոտական խմբերի կողմից), օգտագործելով միայն սինթեզի տվյալները, այնուհետև ավելացնելով տեսականորեն ստացվածները:

2. Ընտրված պերովսկիտների ԽՖՏ վերլուծություն, կայունության հաստատում կամ մերժում: Դրանցից կայունների բնութագրումը նաև ԽՖՏ հաշվարկների միջոցով (արգելված գոտու էներգիա, բյուրեղի պարամետրեր և այլն)։

3. Ընտրված և ԽՖՏ-ով հաստատված կայուն պերովսկիտների սինթեզ, բնութագրում, համեմատություն ԽՖՏ-ի և ՄՈՒ-ի նախորդ տվյալների հետ:

4. Օգտագործելով ԽՖՏ-ից նոր ստացված տվյալները և սինթեզը՝ ՄՈՒ ալգորիթմներըի կրկնակի մարզանք և ավելի ճշգրիտ տվյալների ստացում:

Հաշվի առնելով պերովսկիտների մեծ բազմազանությունը՝ այս աշխատանքային մոդելը հսկայական ներուժ ունի օգտակար լինելու ոչ միայն արևային մարտկոցների և լուսադիոդային համակարգերում, այլև շատ այլ ոլորտներում, ինչպիսիք են տվիչների տեխնոլոգիաները, մարտկոցները, սուպերկոնդենսատորները և այլն:

Նորություններին տեղեկանալու համար հետևեք հետևյալ էջերին՝

https://www.facebook.com/profile.php?id=61567434247434

https://www.linkedin.com/company/101947389/

Ովքե՞ր են

Ղեկավար

Արևիկ Ասատրյան, ֆ.-մ.գ.թ.

Անդամներ

  • Արևիկ ԱսատրյանՖունկցիոնալ նյութերի խմբի ղեկավար, ֆ.-մ.գ.թ.
  • Սոնա ԳրիգորյանԼաբորանտ
  • Գուրգեն ԿոլոտյանԼաբորանտ
  • Նանե ՊետրոսյանԿրտսեր գիտաշխատող
  • Սադեհ ՔավիանիԱվագ գիտաշխատող, ք.գ.թ.
  • Թամար ԴանիելյանԿրտսեր գիտաշխատող
  • Սուսաննա ԱթոյանԼաբորանտ

Որտեղ են

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան

2022 թվականից

Սարքավորումներ

Ինչով են աշխատում

  • Մոլորակային խառնիչ կարգավորվող միջավայրով Tenkan XQM-2AՄանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ձեռնոցների խցիկՁեռնոցների խցիկը (GBP 800 S-2) հերմետիկ կոնտեյներ է, որը նախատեսված է հատուկ միջավայրում իրականացվող փորձերի համար: Մասնավորապես այն սինթեզները կամ նմուշների մշակումը, որոնց ժամանակ սենյակային միջավայրը (օրինակ թթվածինը, ազոտը, և այլն) կարող է փոխել վերջնարդյունքը, իրականացվում են հենց այս խցիկում։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Լազերային փորագրիչ xTool F1Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ազոտի գեներատոր MNPN-3/99.999 և իր ճնշակայանըՄանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ավտոմատ պրեսի սարք գլով բոքսի համարՄանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Պտտվող գոլորշիացնող սարքՊտտվող գոլորշիացնող սարքը (Biobase BK-RE-IA) նախատեսված է լուծույթից հեղուկները հեռացնելու ՝ լուծիչները նյութերի խառնուրդներից գոլորշիացնելու, ինչպես նաև հեղուկներն առանձնացնելու համար , դրանք թորելով ցածր ճնշման և բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գործընթացի արդյունավետության վրա ազդում են հետևյալ պարամետրերը ՝ վակուումի աստիճանը, ջերմաստիճանը, գոլորշիացնող լամպի պտտման արագությունը:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Արեգակնային սիմուլյատորԱրեգակնային սիմուլյատորը սարք է, որն արձակում է երկրի վրա ստացված արևային ճառագայթման լույս: Դրա լույսի աղբյուրը առավելագույնս մոտեցված է արևի սպեկտրին, սպեկտրի առավելագույն համապատասխանությունն ապահովելու համար: Հիմնական կիրառություններից մեկն արևային մարտկոցների բնութագրերը որոշելու համար հոսանք - լարում չափման համակարգի հետ համատեղ օգտագործումն է: Սարքը նաև կարելի է օգտագործել արևի լույսի…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ծածկույթառաջացնող ցենտրիֆուգ - EZ4-S (LEBO science, Չինաստան)EZ4-S-ը բարձր արդյունավետությամբ ծածկույթառաջացնող ցենտրիֆուգ է: Այն նախատեսված է համասեռ բարակ ծածկույթներ ստանալու համար: Իմ կոմպակտության հաշվին այն կարող է տեղադրվել քարշիչ պահարանում կամ ձեռնոցներով հարմարեցված վակուումային խցիկում (glovebox): Թարմացված ծրագիրը կարող է պահել մինչև հինգ մեթոդներ, և յուրաքանչյուր մեթոդ կարող է խմբագրվել պտտման հինգ քայլով:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • ՈՒՄ/Օզոն (ՈՒՄՕ) մաքրիչ համակարգ SC-UV-IՄանրամասն՝ խմբի կայքում ↗

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։