ՔՖԻ / Հետազոտական խումբ
Հեղուկ բյուրեղային նանոհամակարգերի գիտական խումբ
Սինթեզում ենք երկչափ նյութեր, ստանում դրանց հեղուկ բյուրեղային փուլը և սովորում կառավարել այն արտաքին դաշտերով։
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
«Հեղուկ բյուրեղային նանոհամակարգեր» գիտական խումբը ստեղծվել է Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում 2021թ-ին՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի 21SCG-2J022 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Խումբն ակտիվորեն ուսումնասիրում է նորարարական ուղղությունների բավականին հետաքրքիր շրջանակ՝ սկսած տարբեր տեխնոլոգիաներով երկչափ (2D) նյութերի սինթեզից, դրանց հեղուկ բյուրեղային (ՀԲ) փուլի ստացումից ու ֆունկցիոնալացումից, ինչպես նաև վերջիններիս հենքի վրա հիբրիդային և հետերոկառուցվածքային համակարգերի պատրաստումից մինչև արտաքին դաշտերով այդ կառուցվածքների ղեկավարում և ժամանակակից տեխնոլոգիաներում կիրառման հնարավորությունների բացահայտում։
Գիտական խմբի նպատակներն են․
• Տարբեր մեթոդներով 2D նյութերի սինթեզ և ֆիզիկաքիմիական հատկությունների բնութագրում։
• 2D նյութերի հիբրիդային կառուցվածքների ստացում:
• 2D նյութերի հեղուկ բյուրեղային փուլի ստացում` օրգանական մոլեկուլների և նանոմասնիկների հավելումներով:
• Արտաքին դաշտերով 2D նյութերի նանոկոմպոզիտների ֆիզիկաքիմիական հատկությունների դինամիկ ղեկավարում:
• Լիոտրոպ հեղուկ բյուրեղային նյութերի հենքի վրա միկրոպատկերների ձևավորում և ղեկավարում։
• ՀԲ նանոկոմպոզիտային կառուցվածքների հենքի վրա առաջադեմ օպտոէլեկտրոնային սարքերի համար լաբորատոր նմուշների նախագծում։
Ովքե՞ր են
Ղեկավար
Հերմինե Ղարագուլյան, ֆ.-մ.գ.թ.
Անդամներ
Հերմինե ՂարագուլյանՀեղուկ բյուրեղային նանոհամակարգեր գիտական խմբի ղեկավար, ֆ.-մ.գ.թ.
Ալեքսեյ ՎասիլևԱվագ գիտաշխատող, ֆ.-մ.գ.թ
Մարինա ԺեժուԳիտաշխատող, ֆ.-մ.գ.թ.
Ադրինե ՍահակյանԳիտաշխատող, ք.գ.թ.
Սառա ԳյոզալյանԼաբորանտ
Լիլիթ ԱվանեսյանԼաբորանտ
Վալենտինա ՄեհրաբյանՓորձնակ
Գայանե ԲաղդասարյանԿրտսեր գիտաշխատող, ք.գ.թ.
Վահե ՄկրտչյանԼաբորանտ
Որտեղ են
Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան
2021 թվականից
Սարքավորումներ
Ինչով են աշխատում
Հեղուկ բյուրեղների փորձարկման ավտոմատացված համակարգ (ALCT-EO1)Հեղուկ բյուրեղների փորձարկման ավտոմատացված համակարգը (ALCT-EO1) ապահովում է հեղուկ բյուրեղների էլեկտրաօպտիկական հատկությունների չափումների ամբողջական տիրույթ: Այն ներառում է թափանցելիություն-լարում կորի և օպտիկական փոխարկման (միացման/անջատման) ժամանակի չափումները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական անիզոտրոպ նեմատիկ հեղուկ բյուրեղային նյութերի համար:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
OB1 MK4 ժամանակակից միկրոհեղուկային հոսքի կարգավորիչԺամանակակից միկրոհեղուկային հոսքի կարգավորիչ OB1 MK4-ն ապահովում է հոսքի կատարյալ վերահսկում բոլոր տեսակի կիրառությունների համար: Համակցվելով ճշգրիտ հոսքաչափերի հետ (օրինակ՝ Microfluidic Flow Sensor)՝ OB1 ճնշման կարգավորիչը կարող է ճշգրտորեն վերահսկել հոսքի արագությունը ցանկացած միկրոհեղուկային համակարգում:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
Բարձր լուծաչափով ուլտրամանուշակագույն լամպUVK3-ը ամբողջովին ավտոմատ ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթման խցիկ է՝ բարձր կոլիմացիայով UV լույսով (կոլիմացիայի անկյունը <2°)։ Աշխատելով UV LED-ով՝ չի պահանջվում տաքացման կամ սառեցման ժամանակ, իսկ լամպի ծառայության ժամկետը գերազանցում է 10 000 ժամը։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
Բևեռացված լույսով օպտիկական մանրադիտակԲևեռացնող օպտիկական մանրադիտակը կիրառում է բևեռացված լույս՝ անիզոտրոպ նյութերի (օրինակ՝ հեղուկ բյուրեղների և բյուրեղների) ներքին կառուցվածքը, կողմնորոշումը և փուլային վարքագիծը բացահայտելու համար:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
Հրապարակումներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։