ԳԻՏՆԱԿԱՆ · ԱԱԳԼ

Աշոտ Չիլինգարյան

Ashot Chilingarian

Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիաՏիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունք

Ինչով է զբաղվում

Զբաղվում է տիեզերական ճառագայթների ֆիզիկայով, տիեզերական եղանակով, մթնոլորտային էլեկտրականությամբ, մեքենայական ուսուցմամբ և բազմաչափ վիճակագրական վերլուծությամբ։ Մասնակցել է տիեզերական ճառագայթների բաղադրության և էներգիական սպեկտրի չափմանը Արագածի MAKET և Կարլսրուեի KASCADE գիտափորձերում, մշակել է գամմա-աստղագիտության մեջ ֆոտոնային հեղեղների ճանաչման վերլուծական մեթոդներ։ Ստեղծել է Արագածի տիեզերական եղանակի կենտրոնը (ASEC) և հիմնել SEVAN դետեկտորների համաշխարհային ցանցը։

Հղումներ