ԵՊՀ / Կենտրոն
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՀՀՄԿ) ստեղծվել է 1999 թվականի ապրիլի 29-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, ՌԴ, Դուբնա) և ԵՊՀ-ի միջև՝ հիմնարար և կիրառական գիտական պոտենցիալներիի միավորման, ուսման որակի բարձրացմանը նպաստող համատեղ ծրագրերի մշակման, ինչպես նաև միջազգային կապերի (այդ թվում տարածաշրջանային) ամրապնդման և զարգացման նպատակով: Ստեղծման օրից ՀՀՄԿ տնօրենն է ֆ. մ. գ. դ. Գ. Ս. Պողոսյանը: 1999-2010 թվականներին ՀՀՄԿ խորհուրդը ղեկավարել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՄՀՄԻ տնօրեն, պրոֆեսոր Ա. Ն. Սիսակյանը: Ի հիշատակ կենտրոնի հիմնադիր անդամ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի՝ 2011-ից ՀՀՄԿ-ն կոչվել է նրա անվամբ: Ներկայում ՀՀՄԿ-ն գործունեություն է ծավալում հետևյալ բնագավառներում՝ Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի, ինչպես նաև տեսական և փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտություններ; ՄՀՄԻ-ի և ՄՀՄԻ մասնակից երկրների, երիտասարդ գիտնականների գիտական դպրոցների, գիտաժողովների և աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում; ՄՀՄԻ և այլ միջազգային կենտրոններից բարձր որակավորմամբ գիտական կադրերի ներգրավում դասախոսությունների և ուսանողների ու ասպիրանտների գիտական աշխատանքների ղեկավարման գործընթացում։
Ովքե՞ր են
Անդամներ
Անահիտ ԲալաբեկյանԿենտրոնի ղեկավար
Միլենա ԽաչատրյանԱվագ լաբորանտ
Սամվել ՊողոսյանԱվագ լաբորանտ
Էլլա ՔարաջյանԱվագ լաբորանտ
Նելլի ՂարիբյանԼաբորանտ
Լևոն ՄարդոյանԱվագ ճարտարագետ- Տիրուհի ԲախշիյանԿրտսեր գիտական աշխատող
Սուսաննա ԳագինյանԳիտական աշխատող- Ազամ ԿարդանԳիտական աշխատող
Գոհար ՀովհաննիսյանԱվագ գիտական աշխատող
Գոռ ՆիկողոսյանԳիտական աշխատող- Արամ ՍահակյանԿրտսեր գիտական աշխատող
- Գևորգ ՔառյանԱվագ գիտական աշխատող
Որտեղ են
ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոն)
Հրապարակումներ
Պաշտոնական աղբյուրներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։