ԵՊՀ / Լաբորատորիա
Մակրոմոլեկուլների ֆիզիկայի լաբորատորիա
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
Մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում տեսական և փորձարարական մեթոդներով հետազոտվում են կենսաբանական մակրոմոլեկուլների (ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ, կենսաբանական թաղանթներ) կառուցվածքային փոխակերպումներն արտաքին գործոնների ազդեցության տակ։ Նպատակն է՝ պարզաբանել կենսաբանական մակրոմոլեկուլների հետ տարբեր լիգանդների կոմպլեքսների կազմավորման ֆիզիկական մեխանիզմները; մոդելավորել ստացված կոմպլեքսների կառուցվածքը և գտնել կապը կոմպլեքսների կառուցվածքի և նրանց կենսաբանական ակտիվության հետ։ Խնդիրներն են՝ պարզաբանել ԴՆԹ-ի հետ դեղաբանորեն ակտիվ միացությունների (հատկապես պոտենցիալ հակաուռուցքային դեղանյութերի) փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները՝ հիմնվելով սպեկտրալ տվյալների թերմոդինամիկական վերլուծության վրա; թելոմերային ԴՆԹ-ի G-հարուստ և C-հարուստ կարգավորող տեղամասերում քառաշղթա G-քվադրուպլեքս և I-մոտիֆ կառուցվածքների առաջացման պայմանների հետազոտությունը; ուսումնասիրել ճառագայթման ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքի վրա; երկշերտ լիպիդային թաղանթների կայունության և հաղորդականության ուսումնասիրությունը տարբեր լիգանդների նկատմամբ; սահմանափակ ծավալում գտնվող միթելանի նուկլեինաթթուների ֆիզիկական հատկությունների տեսական հետազոտություն; միթելանի ՌՆԹ-ի մակերևույթի վրա լիգանդների ադսորբցիայի ուսումնասիրությունը համակարգչային մոդելավորման մեթոդով։
Ովքե՞ր են
Ղեկավար
Եվա Դալյան
Անդամներ
Եվա ԴալյանԼաբորատորիայի վարիչ- Վլադիմիր ՀովհաննիսյանԱվագ լաբորանտ
- Միքայել ՊողոսյանԱվագ ճարտարագետ
Լուսինե ԱլոյանԳիտական աշխատող
Գայանե ԱնանյանԱվագ գիտական աշխատող
Անի ԱվետիսյանԳիտական աշխատող
Նելլի ԿարապետյանԱվագ գիտական աշխատող
Եվգենի ՄամասախլիսովԱվագ գիտական աշխատող- Լուսինե ՄկրտչյանԿրտսեր գիտական աշխատող
- Վլադիմիր ՄորոզովԳիտական աշխատող
Վարազդատ ՍտեփանյանԳիտական աշխատող
Որտեղ են
ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի կենտրոն)
Հրապարակումներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։