ԵՊՀ / Լաբորատորիա
Նանոպլազմոնիկայի լաբորատորիա
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնին կից 2017 թվականին ստեղծվել է Նանոպլազմոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան (ԳՀԼ): Նանոպլազմոնիկայի ԳՀԼ-ում հետազոտություններ են կատարվում հետևյալ ուղղություններով՝ մետաղական կառուցվածքներով տարածվող մակերևութային պլազմոն պոլյարիտոնների (ՄՊՊ) գերֆոկուսացում (նանոֆոկուսացում) երևույթի ուսումնասիրություն՝ նանոմետրական լուծունակությամբ տեսածրող մանրադիտակների ստեղծման նպատակով; քվանտային դիպոլային ճառագայթչից և մետաղական նանոմասնիկից կազմված համակարգերում սպոնտան ճառագայթման փոփոխությունները և դրանցով պայմանավորված համակարգի խճճված քվանտային վիճակների հնարավորությունը, ինչը միտված է ինֆորմացիայի մշակման համակարգերի արագագործության մեծացմանը; անթափանց մետաղական էկրանի վրա կառուցված՝ ալիքի երկարությունից փոքր չափեր ունեցող անցքերի կամ ճեղքերի միջով լույսի արտասովոր անցման երևույթի փորձարարական հետազոտությունները և համադրումը՝ հիմնված թվային հաշվարկների և տեսական վերլուծությունների վրա; հեղուկի մակերևույթը հատող օպտիկական մանրաթելի մետաղապատ կոնաձև գագաթի ճառագայթման վրա հիմնված գերզգայուն տատանումների (մոտ 50 նմ) սենսորի նախագծում։
Ովքե՞ր են
Ղեկավար
Խաչատուր Ներկարարյան
Անդամներ
Խաչատուր ՆերկարարյանԼաբորատորիայի վարիչ
Համլետ ԲադալյանԱվագ գիտական աշխատող
Դավիթ ՀամբարյանԿրտսեր գիտական աշխատող- Գոռ ՕհանյանԿրտսեր գիտական աշխատող
Որտեղ են
ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության կենտրոն)
Հրապարակումներ
Պաշտոնական աղբյուրներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։