ԵՊՀ / Ամբիոն

Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն

ՂեկավարՄիքայել Ալեքսանյան

Ի՞նչ են ուսումնասիրում

Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 1965 թվականին, որն ի սկզբանե կոչվել է Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի, այնուհետ Կիսահաղորդչային ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գ. Մ. Ավագյանցը: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնը ղեկավարել են ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Զ. Կասամանյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Է. Մելիքյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Մ. Հարությունյանը և ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Կ. Մ. Ղամբարյանը: Այս պահին ամբիոնը ղեկավարում է տ.գ.դ., պրոֆեսոր Մ. Ս. Ալեքսանյանը:

Ամբիոնին կից գործում է նաև Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնը:

Ամբիոնի առաքելությունը․ Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի առաքելությունն է ապահովել բարձրակարգ կրթություն և գիտահետազոտական միջավայր՝ նպատակ ունենալով պատրաստել մասնագետներ, որոնք տիրապետում են ժամանակակից նյութագիտության, նանոմասշտաբային վերլուծության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հմտություններին։

Ամբիոնը միավորում է հիմնարար գիտելիքը և կիրառական հետազոտությունները՝ նպաստելով գիտատեխնիկական առաջընթացին և երկրի արդյունաբերական զարգացմանը։

Ամբիոնի առաքելությունն է նաև ձևավորել մասնագետների սերունդ, որոնք կարող են կիրառել տեղեկատվական, փորձարարական և հաշվարկային տեխնոլոգիաները նոր նյութերի մշակման, բնութագրման և կիրառման ոլորտներում։

Ամբիոնը նպաստում է գիտության և արդյունաբերության համագործակցությանը՝ ստեղծելով միջավայր, որտեղ ձևավորվում են նանոտեխնոլոգիական նորարարություններ և ինժեներական լուծումներ։

Ամբիոնն իրականացնում է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիներ» (բակալավրիատական) և «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը:

Հիմնական հետազոտական ուղղությունները

  • Նանոկառուցվածքային սենսորների պատրաստում և հետազոտում
  • A3B5(III-V) տեսակի նյութերի աճեցում և հետազոտում
  • Նոր սերնդի օպտիկական տարրերի և բարակ թաղանթների ստացում և հետազոտում
  • 2 D նյութերի հատկությունների տեսական հետազոտում
  • Նոր տեսակի նյութերի կանխագուշակում՝ հաշվարկային նյութագիտության մեթոդներով
  • 2D and vdW նյութերի տեսական և փորձարարական հետազոտում

Հետազոտություններ և հրապարակումներ

Ուզո՞ւմ ես ավելին իմանալ։

Խմբի մարդկանց, հրապարակումների ամբողջական ցանկի և մասնակցելու պայմանների համար այցելիր պաշտոնական էջը։

Բացել խմբի կամ ստորաբաժանման էջը

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։

Խմբի գիտնականները

11 / 11
Արեգ Հունանյանդասախոս/ժամավճարով, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնԱրծրունի ՄարգարյանԱսիստենտ, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնԱրտակ ՍայունցԱսիստենտ, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնԳևորգ ՇահխաթունիԴասախոս, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնԴավիթ Ղազարյանդասախոս/ժամավճարով, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնԿարեն ՂամբարյանՊրոֆեսոր, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնՀակոբ Մարգարյանդասախոս/ժամավճարով, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնՀայկ ԶաքարյանԱսիստենտ, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնՄիքայել ԱլեքսանյանԱմբիոնի վարիչ (պրոֆեսոր), Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնՍլավիկ ՄելքոնյանՊրոֆեսոր, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնՏիգրան ԶալինյանԱսիստենտ, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն