ԵՊՀ / Լաբորատորիա

Տեսական ֆիզիկայի լաբորատորիա

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադիրն է ակադեմիկոս Գուրգեն Սահակյանը: Լաբորատորիան գործել է որպես Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնին կից հետազոտական խումբ։ Հետագայում այն՝ որպես առանձին կառուցվածքային միավոր, ներառվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կազմում։ Լաբորատորիայի հետազոտական ուղղություններն են՝ գերխիտ աստղերի ֆիզիկան, գրավիտացիայի այլընտրանքային տեսությունները և դրանց կիրառությունները տիեզերագիտության մեջ և աստղաֆիզիկայում; դաշտի քվանտային տեսության երևույթները՝ արտաքին դաշտերում ու սահմանների առկայությամբ և դրանց կիրառությունները տիեզերագիտության մեջ ու կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում; քվանտային երևույթները դե Սիտտերի ու անտի-դե Սիտտերի տարածաժամանակներում ու Ֆրիդման-Ռոբերտսոն-Ուոլկերի տիպի տիեզերագիտական մոդելներում; ցածր չափայնությամբ քվանտային սպինային մոդելները ու դրանց կիրառությունները ուժեղ կորելացված համակարգերում մագնիսական երևույթների նկարագրման համար; բարձր համաչափությամբ սպինային ու ֆերմիոնային համակարգերի տոպոլոգիական փուլերը; փոխազդող քվանտային մասնիկների գերինտեգրվող համակարգերի դինամիկ համաչափությունները։ Լաբորատորիան համագործակցում և համատեղ գիտական ծրագրեր է իրականացնում Ռուսաստանի, Իտալիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իրանի գիտական կենտրոնների հետ։ Լաբորատորայում իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր։

Ովքե՞ր են

Անդամներ

  • Միլետա ԱռաքելյանԱվագ գիտական աշխատող
  • Հրաչյա ԱսատրյանԿրտսեր գիտական աշխատող
  • Ռոլանդ ԱվագյանԱվագ գիտական աշխատող
  • Արեգ ԳրիգորյանԿրտսեր գիտական աշխատող
  • Տիգրան ՀակոբյանԱռաջատար գիտական աշխատող
  • Գոհար ՀարությունյանԱվագ գիտական աշխատող
  • Վարդան ՄանուկյանԱվագ գիտական աշխատող
  • Տիգրան ՊետրոսյանԳիտական աշխատող
  • Դավիթ ՍիմոնյանԿրտսեր գիտական աշխատող
  • Վարդազար ՔոթանջյանԳիտական աշխատող
  • Վադիմ ՕհանյանԱվագ գիտական աշխատող

Որտեղ են

ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի կենտրոն)

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։