ԵՊՀ / Լաբորատորիա

Ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիա

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2006 թվականին։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ Տերահերցային (ՏՀց) սպեկտրոսկոպիա; Լայնաշերտ ենթամիլիմետրային` տերահերցային ալիքների գեներացում ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների փոխակերպման միջոցով; ՏՀց ճառագայթման դետեկտման հետազոտում; ՏՀց տիրույթի ալիքատարերի մշակում և հետազոտում; Կենսաբանական օբյեկտների հետ ենթամիլիմետրային և ԳԲՀ տիրույթի ալիքների փոխազդեցության հետազոտում։ Մասնակցությունը ուսումնական գործընթացին․ Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան ընդգրկված է նաև ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսումնական գործընթացում, ինչը նպաստում է ուսանողների և ասպիրանտների գիտելիքների և պրակտիկ աշխատանքային հմտությունների ձեռք բերմանը։

Ովքե՞ր են

Ղեկավար

Արմեն Մակարյան

Անդամներ

  • Արմեն ՄակարյանԼաբորատորիայի վարիչ
  • Դավիթ ԲաղդասարյանՃարտարագետ
  • Արմեն ՍարգսյանԱվագ ճարտարագետ
  • Յուրի ԱվետիսյանԱվագ գիտական աշխատող
  • Տիգրան ՀովհաննիսյանԿրտսեր գիտական աշխատող
  • Մանուշակ ՄովսիսյանԿրտսեր գիտական աշխատող
  • Անահիտ ՆիկողոսյանԳիտական աշխատող
  • Վիտալի ՔալանթարյանԱվագ գիտական աշխատող

Որտեղ են

ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության կենտրոն)

Գործընկերներ

  • Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ)
  • Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարան (Գերմանիա)
  • Լիդսի համալսարան (Մեծ Բրիտանիա)
  • Տոհոկուի համալսարան (Ճապոնիա)
  • Սոգանգի համալսարան (Հարավային Կորեա)

Սարքավորումներ

Ինչով են աշխատում

  • MenloSystems ընկերության TERA K15 Ժամանակային տիրույթի տերահերցային սպեկտրոմետր (Terahertz Time Domain Spectrometer)
  • Spectra-Physics ընկերության Ti:Sapphire ֆեմտովայրկյանային լազեր
  • ՏՀց պիրոէլեկտրիկական դետեկտոր
  • Օպտիկական և ինֆրակարմիր տիրույթների հզորության չափիչ
  • Ինֆրակարմիր ճառագայթման էլեկտրոնային վիզուալիզատոր
  • Օպտիկական տիրույթի թվային սպեկտրոմետր. Ocean Optics USB 4000
  • Ժամանակային տիրույթի տերահերցային սպեկտրոմետր՝ Ti:Sapphire ֆեմտովայրկյանային լազերի հիման վրա (պատրաստվել է լաբորատորիայի աշխատակիցների կողմից)
  • Գերճշգրիտ քայլով (0.5 մկմ) օպտիկական հապաղման գիծ
  • Արագ փոփոխվող հապաղման գիծ (պատրաստվել է լաբորատորիայի աշխատակիցների կողմից)
  • Թվային օսցիլոգրաֆ. Agilent Technologies DSO7012B
  • Մեխանիկական մոդուլյատորներ (chopper)
  • Սինքրոն ուժեղարարներ (Lock-In amplifier)
  • Համակարգիչներ` համապատասխան ծրագրային ապահովմամբ

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։