ԵՊՀ / Ամբիոն

Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոն

ՂեկավարԱրսեն Բաբաջանյան

Ի՞նչ են ուսումնասիրում

Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնը ձևավորվել է 2025 թվականին՝ միավորելով ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտակրթական երեք ստորաբաժանումները՝ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը; Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնը; Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնը։

Միավորման նպատակն է համախմբել ռադիոֆիզիկայի, էլեկտրադինամիկայի, միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաների, ինչպես նաև հաղորդակցական համակարգերի և մոդելավորման բնագավառների փորձը և գիտական ներուժը՝ ձևավորելով ժամանակակից գիտակրթական կենտրոն, որը միավորում է հիմնարար ֆիզիկան, ինժեներական մտածողությունը և թվային տեխնոլոգիաները։

Ամբիոնի ղեկավարն է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը։

1938 թվականին Երևանում հիմնադրվեց Էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոնը՝ Էլեկտրառադիոյի լաբորատորիայի հիմքի վրա։ Հետագայում այն վերանվանվեց Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն։ Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Կ. Քոչարյանը, Ռ. Ղազարյանը, ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանը, պրոֆեսորներ Պ. Պողոսյանը, Լ. Մովսիսյանը, Յու. Ավետիսյանը։

Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին՝ սկզբնապես որպես Միջուկային ֆիզիկայի ամբիոն։ Մինչև 1983 թվականը այն պատրաստել է հարյուրից ավելի մասնագետներ Հայկական ատոմային էլեկտրակայանի համար՝ «Ցածր էներգիաների միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» մասնագիտությամբ։

Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Վարդանյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Գ. Հաջյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Գ. Ալավերդյանը։ 2019 թվականից այն վերակազմավորվել է որպես Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն, որը շարունակել է զարգացնել միջուկային նյութի տեսության, աստղաֆիզիկական և էլեկտրադինամիկական համակարգերի հետազոտությունների ուղղությունները։

Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնը ձևավորվել է 2019 թվականին՝ հիմնվելով 2008 թվականից գործող համապատասխան մասնագիտացման փորձի վրա։ Այն զարգացրել է թվային ազդանշանների մշակման, հաղորդակցական ցանցերի արդյունավետության բարձրացման և մետամակերևույթների տեխնոլոգիաների ուղղությունները։

Այսպիսով, երեք ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվեց ժամանակակից գիտական և կրթական կենտրոն՝ Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնը, որը միավորում է ֆակուլտետի պատմական փորձը և գիտական ժառանգությունը նորարարական ուղղություններով։

Ամբիոնի առաքելությունն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ և գիտնական-հետազոտողներ, որոնք տիրապետում են էլեկտրամագնիսական դաշտերի տեսությանը, հաղորդակցական տեխնոլոգիաներին, միկրոալիքային, տերահերցային և օպտիկական համակարգերի ֆիզիկային, ինչպես նաև համակարգչային մոդելավորման ժամանակակից մեթոդներին։

Ամբիոնի նպատակներն են՝ տրամադրել հիմնարար գիտելիքներ ռադիոֆիզիկայի, էլեկտրադինամիկայի, հաղորդակցական համակարգերի և թվային ազդանշանների մշակման ոլորտներում; պատրաստել մրցունակ մասնագետներ՝ ունակ կիրառելու գիտական և ինժեներական մեթոդներ ֆիզիկական և տեխնոլոգիական բարդ խնդիրների լուծման համար; կատարել հետազոտություններ գերբարձր հաճախությունների (ԳԲՀ), տերահերցային և օպտիկական տիրույթներում, ինչպես նաև ժամանակակից հեռահաղորդակցության և կապի ոլորտներում; խթանել գիտության, կրթության և արդյունաբերության փոխկապակցվածությունը՝ ստեղծելով համագործակցության նորարարական միջավայր։

Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգրկում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթի հետազոտություններ՝ էլեկտրամագնիսական ալիքների գեներացում, փոխակերպում, ճառագայթում և ընդունում միկրոալիքային, տերահերցային և օպտիկական տիրույթներում; մակերևութային պլազմոն-պոլյարիտոնների և մետամակերևույթների հատկությունների ուսումնասիրություն; կենսաբանական օբյեկտների հետ էլեկտրամագնիսական ճառագայթման փոխազդեցության և կենսաազդանշանների մշակման մեթոդներ; հաղորդակցական համակարգերի սպեկտրալ արդյունավետության բարձրացում և նոր սերնդի ցանցերի մշակում; էլեկտրամագնիսական ալիքների կառավարման համակարգերի (ռեզոնատորներ, ալեհավաքներ, կլանիչ կառուցվածքներ) նախագծում; ինտենսիվ ոչ մեներանգ էլեկտրամագնիսական դաշտերում ատոմական համակարգերի վարքի ուսումնասիրություն; օպտիկական և տերահերցային տիրույթի միկրոչափական ռեզոնատորների և կառավարվող փուլային արձագանքով համակարգերի հետազոտում; էլեկտրադինամիկական խնդիրների համակարգչային մոդելավորում և թվային նմանակում։

Ամբիոնը իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը՝ բակալավրիատ՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ»; մագիստրատուրա՝ «Ռադիոֆիզիկա», «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում»։

Կրթական ծրագրերը համատեղում են ֆիզիկական հիմնարար գիտելիքները համակարգչային մոդելավորման, թվային տեխնոլոգիաների և փորձարարական հմտությունների հետ՝ ապահովելով ժամանակակից և մրցունակ կրթություն տեղական և միջազգային շուկայում։

Ամբիոնի գիտահետազոտական ներուժն ամրապնդվում է միջազգային և տեղական գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Ամբիոնը խթանում է ուսանողների գիտահետազոտական գործունեությունը՝ ներգրավելով նրանց միջազգային նախագծերում, գիտաժողովներում և գիտական համագործակցային ծրագրերում։

Հետազոտություններ և հրապարակումներ

Ուզո՞ւմ ես ավելին իմանալ։

Խմբի մարդկանց, հրապարակումների ամբողջական ցանկի և մասնակցելու պայմանների համար այցելիր պաշտոնական էջը։

Բացել խմբի կամ ստորաբաժանման էջը

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։

Խմբի գիտնականները

19 / 19
Անահիտ ՆիկողոսյանԴոցենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԱրմեն ՄակարյանԴոցենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԱրմեն ՍարգսյանԴասախոս, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԱրսեն ԲաբաջանյանԱմբիոնի վարիչ (պրոֆեսոր), Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԲաբկեն ՀովհաննիսյանԱսիստենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԲիլլի ՄինասյանԱսիստենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԴավիթ ԲաղդասարյանԴոցենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԼուսինե ՂազարյանԴասախոս, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնԽաչատուր ՆերկարարյանՊրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՀասմիկ ՄինասյանԴասախոս, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՀասմիկ ՇահինյանԴոցենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՄանուշակ Մովսիսյանդասախոս/ժամավճարով, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՅուրի ԱվետիսյանՊրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՆուբար Պողոսյանդասախոս/ժամավճարով, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՎահե ԹադևոսյանԴոցենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՎահրամ Գրիգորյանդասախոս/ժամավճարով, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՎիտալի Քալանթարյանդասախոս/ժամավճարով, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՏիգրան ԱբրահամյանԱսիստենտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնՏիգրան Հովհաննիսյանդասախոս/ժամավճարով, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոն